Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում․ տղամարդը սպառնում է ցած նետվել Հաղթանակ կամրջից․ պահանջում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Արտակարգ դեպք Երևանում․ տղամարդը սպառնում է ցած նետվել Հաղթանակ կամրջից․ պահանջում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19:00-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելով ինքնասպան լինել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։

Այս պահին տարածքը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամնատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ անցել են ուժեղացված ծառայության, իսկ տարածքը նույն վաշտի պարեկներ Կարեն Հարությունյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը սահմանազատել են։

Տեղում է նաև բժիշկների հերթապահ խումբը։

Քաղաքացին պահանջում է՝ հանդիպում ՀՀ գլխավոր դատախազի հետ։ Այս պահին բանակցությունները նրա հետ փրկարարները, ոստիկանները ու պարեկները շարունակում են։

Կիսվել