Մամուլ

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 14-ամյա աղջիկը ժողովրդին հայտնի «կարմիր կամրջից» իրեն ցած է նետել

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 14-ամյա աղջիկը ժողովրդին հայտնի «կարմիր կամրջից» իրեն ցած է նետել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն իրենց ծառայողական ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխել մի երեխայի:

Պարզվել է, որ նա Արմավիրի մարզի բնակիչ, 14-ամյա Մարիամ Մ.-ն է, ով Արմավիր քաղաքի ժողովրդին հայտնի «կարմիր կամրջից» իրեն ցած է նետել: Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր են ժամանել նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, սակայն նրանք անելիք չեն ունեցել, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել րոպեների ընթացքում:

Կիսվել