Մամուլ

Արտակարգ դեպք՝ Երևանում. որդին հայտնել է, որ մայրն անզգուշաբար ընկել է Երևանյան լիճը

Արտակարգ դեպք՝ Երևանում. որդին հայտնել է, որ մայրն անզգուշաբար ընկել է Երևանյան լիճը

Shamshyan.com-ը գրում է․ Արդեն մեկուկես ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ Երևանյան լճում ԱԻՆ ՓԾ ջրասուզակների հետ կատարում են որոնողա-հետախուզական աշխատանքներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել քաղաքացուց, ով հայտնել է, որ իր մայրը մի քանի ժամ առաջ տանից դուրս է եկել և չի վերադարձել:

yerevanyan lich prkararner

Տղան ինքնուրույն  որոնողական աշխատանքներ է կատարել մոր գնացած կասկածելի երթուղով և նշված վայրերի խանութներում, մասնավոր ընկերություններում տեղադրված տեսախցիկների միջոցով պարզել է, որ մայրը վերջին անգամ երևացել է Երևանյան լճի մոտ, որտեղ էլ հայտնաբերել են մոր կողմից օգտագործվող ձեռնափայտը ու, ըստ կասկածների՝ հնարավոր է, մայրը անզգուշաբար ընկած լինի Երևանյան լիճը:

Այս պահին ջրասուզակները գործողություններ չեն կատարում ջրի վարարման պատճառով, սակայն որոնողական աշխատանքները շարունակվում են՝ այդ թվում՝ ենթադրյալ այն վայրերում, որտեղ հնարավոր է, կինը այցելած լինի:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են կատարում:

Կիսվել