Արտակարգ դեպք՝ Երևանում․ հայր ու որդի, մեկ անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց․ ի՞նչ է պատահել
Երեկ՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համյանքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի՝ դանակահարված վիճակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Միքայել Գարակյանի գլխավորությամբ:
Քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները մեկնել են նաև հիվանդանոց, որտեղ բժիշկներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:
Արդեն դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes» մակնիշի վնասված ավտոմեքենա, որի սրահում, ավտոմեքենայի վրա ու ասֆալտին հայտնաբերվել են արնանման հետքեր, հողաթափեր, «ռացիա»:
Դեպքի փաստով քննչական բաժում նախաձեռնվել է քրեական վարույթ։