Արտակարգ դեպք՝ Երևանում. «Դվին» հյուրանոցի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է 34-ամյա ՌԴ քաղաքացու դին
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Դվին» հյուրանոցի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է 34-ամյա ՌԴ քաղաքացու դին
Shamshyan.com-ը գրում է․ Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Դվին» հյուրանոցի ավտոկայանատեղիում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Կիրակոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, պարեկներ Տիգրան Միրզոյանի և Ազատ Ղազարյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն քննիչն ու դատաբժիշկը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 1 կամ 2 օր առաջ էր որպես պրակտիկանտ ընդունվել «Դվին» հյուրանոցային համալիրում՝ աշխատանքի։
Նա ՌԴ քաղաքացի՝ 34-ամյա Մաքսիմով Ա-ն էր։
Bavnews.am-ի տեղեկություններով՝ մահը վրա է հասել էպիլեպսիա հիվանդության պատճառով։ Նա այդ ժամանակ մենակ է եղել բանվորների համար նախատեսված սենյակում։