Մամուլ

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. մի քանի տոննա պահածոներով ու ջրերով բարձված բեռնատարը հրդեհի է բռնվել

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. մի քանի տոննա պահածոներով ու ջրերով բարձված բեռնատարը հրդեհի է բռնվել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 21:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Երասխի շրջանաձև խաչմերուկից դեպի Տիգրանաշեն տանող ճանապարհահատվածի 3-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել ռուսական համարանիշներով Scania մակնիշի ավտոմեքենայի կցորդիչում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ  Արարատի թիվ 24 և Վեդու թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը, վարորդը քաղաքացիների օգնությամբ կարողացել է բեռնատարից կցորդիչը առանձնացնել, այնուհետև ժամանած հրշեջները մարել են կրակը:

shtap ognutyun vostikanner

Ավտոմեքենան բարձված է եղել տարբեր տեսակի պահածոներով ու ջրեղենով, սակայն  այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Սասուն Աղաբաբյանն ու Արման Բագրատյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, որ հրշեջները կարողանան աշխատեն:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արարատի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Scania-ի վարորդին, ապա տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն:

Տեղում ուժեղացված ծառայություն է կատարում նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Այս պահին  ոստիկանությունը պարզում է՝ ոստիկանության Արարատի բաժինն է  զբաղվելու դեպքի փաստով, թե Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժինը:

Այս հարցը քննարկվում է Արարատի մարզի դատախազի հետ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և բեռնատարում բարձված ապրանքի սեփականատիրոջ ինքնությունը:

Կիսվել