Շոու-բիզնես

Արտագաղթելու միակ պատճառը օդն է․ Հայկ Մկրտչյանը դիմում է պատկան մարմիններին

Բլոգեր Հայկ Մկրտչյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որում բողոքում է օդի ախտոտվածությունից։

Հայկը նշում է, որ հոգնել է այդ խնդրից և ուզում է դրա պատճառով արտագաղթել։

Բլոգերն ասում է՝ չի ուզում, որ իր ծնողները, ովքեր ռիսկային գոտում են ինչ-որ անդառնալի խնդրների բախվեն, զուտ նրա համար, որ շնչում են։

Հայկի խոսքով՝ նա չի ուզում իր վարած առողջ ապրելակերպը ջուրն ընկնի, զուտ նրա համար, որ շնչում է։

Նա դիմում է Երևանի քաղապետարանին և Շրջակա միջավայրի նախարարությանը՝ հարցնելով, թե ի՞նչ են անում, որ շտկեն ստեղծված իրավիճակը։