Շոու-բիզնեսՏեսանյութ

Արսեն Սաֆարյանը խոսել է լուրջ հիվանդության մասին

Երգիչ Արսեն Սաֆարյանը հյուրընկալվել է Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին։

«Ես կոնքազդրային հոդի վնասվածք ունեի, բարդացումներ եղան, հետո օմիկրոնը եկավ, քայքայվեց, սկսեցի բուժման պրոցես, ոչինչ չօգնեց ու գնացինք արդեն փոխպատվաստման։

Շատ դժվար 2 տարի ու կես ես ունեցա, որովհետև, երբ առողջությանդ հետ մի բան այն չի, դառնում ես կիսատ, սկսեցի ինչ-որ ժամանակ կանգնած չերգել, շատ-շատ համերգներից հրաժարվեցի։

Սկսեցի ինչ-որ տեղեր դուրս չգալ, ինչ-որ մարդկանց հետ չշփվել, խիստ անհրաժեշտության դեպքում միայն։ Ընկերներս, ընտանիքս իմ կողքին էին։ Իհարկե, ես ինձ ջանջալ հիվանդ չեմ համարում»։

Կիսվել