Մամուլ

Արսեն Թորոսյանի կնոջ ԲԿ-ում ստուգումնե՞ր են

Արսեն Թորոսյանի կնոջ ԲԿ-ում ստուգումնե՞ր են

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ «Միբս» բժշկական կենտրոնում, որի տնօրենն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կինն է, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ է սկսել։Կապ հաստատեցինք ԱԱՏՄ մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանի հետ, պարզելու՝ արդյոք «Միբս» ԲԿ-ում ստուգումներ են, թե՝ ոչ, ինչ է արձանագրել տեսչական մարմինը ստուգումների արդյունքում և արդյոք ստուգումները եղել են ընթացի՞կ, թե՞ չնախատեսված։

Եղիազարյանը մեզ հետ զրույցում մեր տեղեկությունները չմեկնաբանեց.

«Այս պահին հրապարակաման ենթակա մեկնաբանություն ես չունեմ այս հարցի վերաբերյալ։ Միաժամանակ չեմ բացառում, որ կարող են ստուգումներ եղած լինեն։ Երբ հրապարակման ենթակա տեղեկություն լինի, պատշաճ կերպով մենք կհրապարակենք»։

Կիսվել