Արսեն Թորոսյանը նոր պաշտոն ստացավ
Արսեն Թորոսյանը նոր պաշտոն ստացավ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա՝ հունվարի 18-ի որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյաննմ ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվել է Արսեն Թորոսյանը: Վերջինս ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Արսեն Թորոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար»,-ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Արսեն Թորոսյանը 2018 թվականի մայիսի 12-ին էր նշանակվել ՀՀ առողջապահության նախարար։