Արսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել․ դիմումը նախագահականում է
Արսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել․ դիմումը նախագահականում է
Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Պաշտոնապես հաստատվել է, որ դիմումը նախագահականում է: Այն դեռ չի ստորագրվել։
Նշենք, որ վերջին օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվում է առողջապահության նախարարի հնարավոր հրաժարականի մասին լուրերը` դրա համար ներկայացնելով ամենատարբեր պատճառներ` կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումից մինչև որոշակի կոռուպցիոն խնդիրներ։
Արսեն Թորոսյանը 2018 թվականի մայիսի 12-ին էր նշանակվել ՀՀ առողջապահության նախարար։