Մամուլ

Արջը՝ Շատին գյուղում մտել է այգի, բարձրացել ծառը․ փրկարարները փորձում են արջին իջեցնել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ արջը մտել է Շատին գյուղի բնակիչներից մեկի այգին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։

shatin

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությաւն Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հերթապահ խումբը։ Այս պահին փրկարարներն ու ոստիկանները գյուղացիների հետ փորձում են արջին ծառից իջեցնել, սակայն  դեռևս ոչ մի արդյունք։

Կիսվել