Շոու-բիզնեսՏեսանյութ

Արուս Տիգրանյանը պատմել է ինչու են իրեն դատի տվել (Տեսանյութ)

Արուս Տիգրանյանը պատմել է ինչու են իրեն դատի տվել

«Էքսկլյուզիվ սթոր» խանութի աշխատակիցները ծաղրել են ընկերուհուս մայրիկին, քանի որ նա ՀԴՄ կտրոն է պահանջել, ես էլ ինսթագրամում հանրային հնչեղություն եմ տվել դրան, իմ դեմ դատական հայց են ներկայացրել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութով հայտնել է լրագրող Արուս Տիգրանյանը։

«1 ամիս առաջ իմ ընկերուհի Եվան իր մայրիկի հետ «Էքսկլյուզիվ սթոր» խանութն է մտել, այնտեղից գնումներ են կատարել։ Եվայի մաման հետո խնդրել է իր ՀԴՄ կտրոնը։

Կտրոնը վերցնելուց եւ դուրս գալուց հետո աշխատակիցները նրա հետեւից՝ Եվայի եւ այլ հաճախորդների ներկայությամբ սկսել են շատ վատ արտահայտվել նրա մասին, ծաղրել են նրան։

Մտածել են, որ հարկայինի աշխատող է, այդ համատեքստում նաեւ մեր հարկայինի աշխատողներին են վիրավորել»,–ասել է նա։

Տեսանյութը ստորև

Կիսվել