Արուսյակ Ալեքսանյանի կալանավորումից առաջ ուշագրավ գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
Արուսյակ Ալեքսանյանի կալանավորումից առաջ ուշագրավ գործընթաց է սկսվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչդատական վարույթներ քննող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորումից առաջ իրավապահ համակարգն ուշագրավ գործընթաց է սկսած եղել:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ուժային կառույցները սկսել են ուսումնասիրել դեռ տարիներ առաջ դատարանների կողմից կայացված դատական ակտերը:
Առաջին հերթին վերջիններս ուսումնասիրել են բոլոր այն ակտերը, որոնց մասով ունեցել են կասկածներ, թե դատավորն, օրինակ, այս կամ այն քրեական գործով ինչ-ինչ շահագրգռվածություն է ունեցել եւ նման որոշում է կայացրել:
Արդյունքում անգամ նախաքննական մարմիններ են հրավիրվում տարիներ առաջ դատարանի կողմից ազատ արձակված անձինք եւ տեղեկացվում, որ նախաքննական մարմիները ստուգում են տարիներ առաջ իրենց մասով հրապարակված դատական ակտերը:
Դատելով իրավիճակից՝ ուժային կառույցները դատական համակարգի որոշումների մասով կասկածներ ունեն եւ որս են սկսել դատավորների նկատմամբ: Իսկ թե ով կլինի Արուսյակ Ալեքսանյանից հետո, ցույց կտա ժամանակը. В магазинах натуральной и органической косметики появляется все больше продуктов на растительной основе. В состав многих средств по уходу за кожей входят семена конопли , благодаря своим увлажняющим и питательным свойствам. հետեւենք զարգացումներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում