ՄամուլՏեսանյութ

Արշակ Սրբազանն ազատ արձակվեց․ ինչ է նա պատմում

Արշակ Սրբազանը րոպեներ առաջ դուրս եկավ ԱԱԾ-ի մեկուսարանից։

Լրագրողների հետ զրույցում նա շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին, հոգեւորականներին, լրատվամիջոցներին՝ այս ընթացքում իրեն սատարելու համար։

«Բոլոր սցենարներն էլ հաշվարկված եղել են, բայց անակնկալներ կային։ Ես հիշում եմ, որ կալանավայրերն ասում էին ուղղիչ աշխատանքային գաղութներ։ Ուրախ եմ ասել, որ ես անուղղելի եմ մնացել, իմ հայացքների և դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել։

Վերջը լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ»,- ասաց Արշակ Սրբազանը։

Տեսանյութը 24News-ի

Կիսվեք ձեր էջում