Մամուլ

Արշակ Սրբազանին և Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնանին՝ առաջիկա ժամերին կձերբակալեն

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները նպատակ ունեն առաջիկա ժամերի ընթացքում բերման ենթարկել նաև Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ իշխանությունները չեն հանդուրժել նրանց սուր հայտարարությունները ուղղված Եկեղեցու դեմ։

ՀԻշեցնենք, որ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառումներին ասել էր․

««Զի հեշտ է զգազանս ըտելացնել,

քան զտգէտ անձն ի գիտութիւն անել»

Երկրի գլխավոր այսահարը ինքն իրեն համարելով հայ եկեղեցու զավակ դարձյալ վարկաբեկելով Հայ Առաքելական Եկեղեցուն,
եկեղեցականներին, եկեղեցու նվիրյալ հավատավոր զավակներին՝ հերթական անգամ փորձեց մարդկանց շեղել աշխարհում տեղի ունեցող կարևոր քաղաքական և անվտանգային իրադարձություններից: Հատկապես Թուրքիա նախատեսվող իր այցից, որի ժամանակ պարզ չէ, թե «խավարի իշխանը» ինչ սև գործ պետք է իրականացնի:

Բավական է, որ ինքն ընթերցի ազնիվ հավատացյալների գրառումները ուղղված  իրեն և առաջնորդվի այդ գրառումների ոգով, եթե կկարողանա իր մեջ գտնել համապատասխան քաջություն և ազնվություն:

Երկիրը գոյաբանական վտանգի մեջ, աշխարհը՝ մեծածավալ պատերազմի, երկրի վայ ղեկավարը և անվտանգության պատասխանատուն կրկին տարվել է մերկապարանոց հայտարարություններով:

Այս փոքրիկ կատարածուները իրենք իրենց իրավունքն են վերապահում եկեղեցուն (որը սուրբ հոգու շարունակությունն է երկրի վրա) անվանել «չուլան» և «դուքան»՝ չունենալով գիտակցություն, որ իրենք իրենց հարազատ մորն են վիրավորում ( «Մեր մայրը սուրբ եկեղեցին է, իսկ հայրը սուրբ Ավետարանը» Եղիշե):

Իրենք կեղծ խոսույթ են ձևավորել, որ եթե հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը, ինչպես պետք է իրեն դիմել (աշխարհիկ անունով), և ժողովրդի մոտ արդար պահանջ է ձևավորվել՝ իսկ ինչպե՞ս դիմել։

· Արցախը հանձնողին,
· 5000 և ավելի
հայորդիներ սպանողին,
· 10 հազար
և ավելի վիրավորների կյանքը խեղողին,
· բազմաթիվ
եկեղեցիներ, խաչքարեր հանձնողին,
· երկիրը անտիրության
մեջ թողնողին և այսպես շարունակ…

Մեկ բառով՝ ազգի թշնամի…..»,- ասել էր նա։