Արշակունյաց պողոտայում գտնվող էլիտար շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի
Արշակունյաց պողոտայում գտնվող էլիտար շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արշակունյաց պողոտայի 39/9 շենք, որտեղ բակում հայտնաբերել է տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Կարեն Գալստյանն ու Արամո Մարգարյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ՝ 66-ամյա Ս. Ա-ն է, ով ինքնասպանություն է գործել նշված շենքի 4-րդ հարկի իր բնակարանի պատուհանից ցած նետվելու միջոցով։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։