Արմինեն մեղավոր չի, որ ձեր ամուսինները ձեզ GUCCI չեն նվիրել, որ ձեր կյանքում ինչ-որ բան չի ստացվել
Աննա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հուզվածներին GUCCI SS20 ցուցադրությանը 200 աղջիկներից ընտրեցին մեր շրջանավարտ Արմինե Հարությունյանին: Արմինեն մեղավոր չի, որ ձեր կյանքում ինչ-որ բան չի ստացվել:
Նա նաև մեղավոր չի, որ ձեզ GUCCI որևէ ցուցադրությանը երբեք չեն հրավիրելու, որ ձեր ամուսինները/տղամարդիկ ձեզ GUCCI չեն նվիրել/ու: Ձեզ մեծ հավանականությամբ կհրավիրի միայն հարևանուհին, որ մի բաժակ սուրճի շուրջ մեկի միսը ծամեք, ինքնահաստատվեք ֆեյսբուքում:
Իսկ այ Արմինեի մոտ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև նա, ի տարբերություն ձեզ, կայացած մարդ է, չքնաղ աղջնակ, շնորհալի դիզայներ»: