Արմեն Սարգսյանն ու Էլթոն Ջոնը խոսել են Արարատը վերադարձնելու մասին. Տեսանյութ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը միասին ընթրեցին Երևանում։ Ընթրիքից հետո նախագահը որոշ մանրամասներ պատմեց իրենց զրույցից։
Հայաստան ժամանած հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «աշխարհաքաղաքական» հարցեր են քննարկել Երևանում։ «Անկյուն» իտալական ռեստորանում ընթրելուց հետո նախագահը որոշ մանրամասներ պատմեց լրագրողներին։
«Քննարկում էինք, որ Հայաստանում հիանալի ուտելիք կա և երբ ենք Արարատը հետ բերելու»,- ժպտալով ասաց Սարգսյանը։
Լրագրողներին հետաքրքրեց, թե որն է երգչի հայաստանյան այցի նպատակը։ «Էլթոնը իմ բարեկամն է, պարոն Վաչե Մանուկյանի (բրիտանահայ գործարար և բարերար), Րաֆֆի Մանուկյանի (Գլենդելի նախկին քաղաքապետ) բարեկամը։ Նա այստեղ է եկել երեխաների համար բարեգործական ծրագրերով»,- ասաց նա։
Նախագահը կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ Էլթոնը ճաշակել է բոլոր ուտեստները։ Հարցին, թե իտալական ռեստորանում հայկական ուտեստներ կայի՞ն, նախագահը ժպիտով պատասխանեց. «Վաղն էլ հայկականը կլինի»։
ՀՀ նախագահի խոսքով` աշխարհահռչակ երգիչը հավանաբար մյուս տարի համերգով կգա Հայաստան։
Աղբյուր՝ armeniasputnik.am