Մամուլ

Արմեն Սարգսյանը Սուրբ Ղազարում կայացած էլիտար հարսանիքի քավորն է եղել. «Հրապարակ»

Արմեն Սարգսյանը Սուրբ Ղազարում կայացած էլիտար հարսանիքի քավորն է եղել։ «Հրապարակ» թերթի տեղեկություններով`օրեր առաջ Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել Վահան Փափազյանի (նախկին ԱԳ նախարար) որդու` Դավիթ Փափազյանի հարսանյաց հանդեսը:

Նա «Հայաստանի պետական հետաքրքրությունների» ֆոնդի տնօրենն է, որը Սանկտ Պետերբուրգում ներկա էր գտնվել Փաշինյան-Պուտին հանդիպմանը` առաջացնելով ռուսների զարմանքը:

«Հարսանիքի քավորը եղել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հատուկ քավորություն անելու համա՞ր էր Արմեն Սարգսյանը մեկնել Վենետիկ։ «Սարգսյանների և Փափազյանների ընտանիքներն ունեն երկար տարիների բարեկամություն՝ Դավիթ Փափազյանի մեծ հայրն ու մայրը նախագահ Արմեն Սարգսյանի ծնողների ընկերներն են և միասին` 1946թ. հայրենադարձվել են Հայաստան: 

Դավիթ Փափազյանի և Ջուլիայի պսակադրությունը, այո, տեղի է ունեցել Սուրբ Ղազար կղզում»,- թերթի հարցին ի պատասխան՝ ասել են նախագահականից:

Տեղեկացնում են նաև, որ նույն օրը նախագահը Սբ Ղազարում հանդիպել է Մխիթարյան  միաբանության հայրերի հետ:

Առավել մանրամասն՝ այսօրվա համաում։

Կիսվել