Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը շարունակում է ապշեցնել հանրությանն իր հայտարարություններով
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը շարունակում է հարցազրույցներ տալ և հանրությանն ապշեցնել իր արտահայտություններով ու անհավասարակշիռ արարքներով։
Ինչպես գրում է dni.ru-ն, Ջիգարխանյանի նախկին կինն ակտիվ կյանքով է ապրում, մասնակցում տարբեր միջոցառումների, անձնական կյանքը քննարկում սոցիալական ցանցերում։ Միաժամանակ նա չի զսպում իրեն` մեկնաբանելով նախկին ամուսնու հետ հարաբերությունները։ «Նախկին ամուսինս խայտառակության մեջ մահվան է դատապարտել իրեն», – հայտարարել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։
Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։
Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին, Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։