Մամուլ

Արմեն Ջիգարխանյանի գերեզմանը հողին են հավասարեցրել (ֆոտո)

Արմեն Ջիգարխանյանի գերեզմանը հողին են հավասարեցրել (ֆոտո)

Արմեն Ջիգարխանյանի երկրպագուները նրա մահից կես տարի անց այցելել են նրա շիրիմին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։ Շիրիմի մոտ մեծ դերասանի երկրպագուները զարմանքով հայտնաբերել են, որ այն բառիս բուն իմաստով հողին են հավասարեցրել։

Նշենք՝ դերասանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 14-ին 85 տարեկան հասակում։ Նա իր վերջին հանգրվանը գտել է Վաղանկովսկի գերեզմանատանը։Այս մասին գրում է Комсомольская правда հրատարակությունը:

jigarxanyan gerezman

Արմեն Ջիգարխանյանի գերեզմանի շուրջ նույնիսկ ցանկապատ չկա: Իսկ բլուրը բառացիորեն հավասարեցվել է գետնին ՝ թաղման վայրը լցվել է ավազով: Մեծ հայկական խաչը փոքր-ինչ շեղվել է, համեստ դիմանկարը դրված է հենց ավազի վրա:

Արհեստական ծաղիկների երեք փնջի կողքին դրված է 2 կարմիր մեխակ:

Կիսվել