Արմեն Ջիգարխանյանը միացել է նախկին կնոջ հետ․ ֆոտո
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը նախկին կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ տարիներ տեւած եւ մեծ աղմուկ հանած սկանդալից հետո խուսափում է լրագրողներից։ Նա հազվադեպ հանդիպող հարցազրույց է տվել, որում անսպասելի հայտարարություն է արել․ դերասանը միացել է նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովա յի հետ։ Այս մասին տեղեկացնում է Novostink.net-ը։
«Ես ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է, կծերանանք միասին», – խոստովանել է Արմեն Բորիսովիչը։
83-ամյա դերասանը պատմել է, որ այլեւս չի կարողանում գնալ աշխատանքի, ինչպես նախկինում, նա դժվարանումէ աստիճաններ բարձրանալ։ Այդուհանդերձ նա շարունակում է մնալ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, նրա հետ անընդմեջ կապ են հաստատում գործընկերները, որպեսզի քննարկեն այն կամ այն հարցը։
Իսկ մոտ ժամանակներս Ջիգարխանյանը պատրաստվում է անձամբ ներկա գտնվել թատերական պրեմիերաներից մեկին։
Արմեն Բորիսովիչը խոստովանել է նաեւ, որ իր կյանքում սխալներ է գործել, սակայն այժմ բացարձակ երջանիկ է։
«Եթե հակիրճ․ ինձ համարում եմ երջանիկ մարդ։ Իրականում մենք չգիտենք, թե ինչպիսին է երջանկությունը․․․ լուռ․․․ հնչեղ․․․ Ոչ ոք չգիտի։ Իսկ ես մտածուկարծում եմ, որ երջանկությունը ինչ-որ բան հաղթահարելն է։ Երբ ցավն ավարտվում է, դա ամենամեծ երջանկությունն է։ Առանց սխասների չես ապրի։ Սխալվում է յուրաքանչյուրը», – Ջիգարխանյանին ցիտում է Novostink.net-ը։