Արմեն Մուրադյանի ժամանակ H1N1 վիրուսով վարակվեց 900, մահացավ 19 մարդ, բայց պանիկա չկար
Արմեն Մուրադյանի ժամանակ H1N1 վիրուսով վարակվեց 900, մահացավ 19 մարդ, բայց պանիկա չկար
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Քրիստինե Խանումյանը։
«Սա 2016 թվականն էր, երկրում մոլեգնում էր H1N1 վիրուսը, որը ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ տարավ 19 մարդու կյանք, կար 900 վարակված:
Առողջապահության նախարարն էլ Արմեն Մուրադյանն էր:
Բայց երկրում առանձնաապես պանիկա չկար, ինչո՞ւ: Որովհետեւ բոլոր թիվիները իշխանության ենթակայության տակ էին, ոչ մեկը պաշտոնականից դուրս ոչ մի այլ ինֆո չէր տարածում, տնայնագործ փորձագետների առավոտից երեկո եթեր չէր կանչում` մարդկանց շրջանում կասկածներ սերմաելու համար:
Ու նաեւ անհարկի աղմուկ չէր անում ընդդիմադիր մամուլը, մեզ էլ շատ բաներ կարող էին ասել, բայց առանց ճշտելու հրապարակելը ոչ միայն հակաբարոյական էր մարդկանց հանդեպ, այլեւ` հանցանք: Ստորեւ այդ ժամանակ մեր կայքում վիրուսի մասին հայտնված լուրերն են. դրանք միայն պաշտոնական հաղորդագրություններ ու տեղեկություններ են:
Ու համեմատեք սա այսօրվա հետ: Նույն հեռուստաընկերությունների մեծ մասը հիմա զբաղված է ոչ թե մարդկանց տեղեկատվությամբ օգնելով, թե ինչ անել, այլ` բացառապես կասկած սերմանելով, կասկածելի գիտելիքների տեր ինքնահռչակ «փորձագետների» խոսքերը տարածելով: Այ էդ է տարբերությունը, թե ինչի էն ժամանակ խուճապ գրեթե չկար, թեւ արձաագրվում էին մահեր, իսկ այսօր` կա:
Որովհետեւ հիմա նախարարությունը երկու ֆրոնտով է դիմակայում, համ վիրուսին, համ` ստին:
Էսօրվա ընդդիմախոսներն էլ էն ժամանակվանի պես չեն, որ իչ-որ իրավիճակներում ունակ լինեն պետության շահը սեփական քաղաքական շահից բարձր դասեն:
Ի դեպ, սույն նախկին նախարարի շրջապատը եւս վիրուսի մասի ինֆորմացիայի ի հայտ գալուն պես` այդ ինֆոպատերազմի առաջամարտիկներից էին, երեկ էլ նա կայքերից մեկին հարցազրույց էր տվել, ու վերամբարձ տոնով` վերեւից իր լավությունն էր շնորհում մեզ, թե արդն քանի որ նախահամաճարակային վիճակում ենք պետք է համախմբվել, իսկ պատասխանները հետո կտան, թե ինչը ինչպես չարեցին:
Ու դա հայտարարում է մի մարդ, ում օրոք արձանագրվեց 19 ՄԱՀ, բայց ինքը տեղեկատվական գրոհի չենթարկվեց, երգիչ Արծրունին իր հրաժարականը չպահանջեց, իր աշխատանքների մասին հազար ու մի ստեր չտարածվեցին, եւ դա միայն ՄԵԿ պատճառով, որովհետեւ ի տարբերություն այսօրվա լրատվության եւ ընդդիմախոսների, մենք էն ժամանակվա ընդդիմադիրներն ու իշխանությանը քննադատող լրագրողներս զուսպ էինք, եւ առաջորդվում էինք բացառապես իր ղեկավարած գերատեսչության լրատվությամբ, որ ունքը շինելու տեղ չտաք աչքն էլ հանենք, որ չվնասենք հանրային շահին ու պետությանը»: