Մամուլ

Արմեն Գասպարյանը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակել

Արմեն Գասպարյանը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակել

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ հունվարի 24-ին, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։

Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ Ա. Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։

Թե Գ. Ղուկասյանը, թե Ա. Գասպարյանը ոստիկանության «հնաբնակներից են» եւ իրենց գործի գիտակ, իսկ Ա. Գասպարյանին իրավապահ համակարգում ավելի շատ ճանաչում են «Կոմիսար Կատանի» անվամբ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր։

Կիսվել