Արմեն Աշոտյանը 2 ամսով կալանավորվեց
Արմեն Աշոտյանը 2 ամսով կալանավորվեց
Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վերաբերյալ որոշումը:
Ըստ այդմ, դատավորի որոշմամբ Արմեն Աշոտյանը 2 ամսով կալանավորվեց։
Նա մեղադրվում է վատնման կազմակերպման եւ խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ: Ըստ ՔԿ-ի՝ դա արտահայտվել է նրանով, որ Աշոտյանը փորձել է վկաների եւ մեղադրյալների հետ հարցաքննության ուղարկել իր կողմից ընտրված փաստաբաններին, որպեսզի տեղեկանա հարցաքննությունների բովանդակությանը:
Նշենք, որ քրեական գործն առնչվում է «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին: