Արմեն Ամիրյանը հրաժարական է ներկայացրել մշակույթի նախարարի ԺՊ պաշտոնից
Արմեն Ամիրյանը հրաժարական է ներկայացրել մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Արմեն Ամիրյանը նախարարի պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի սեպտեմբերին: Նախարարի պաշտոնակատարը չի նշել հրաժարականի պատճառը:
Այսօր կեսօրից մշակույթի նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում մշակույթի գործիչներ՝ նախարարի պաշտոնակատարին կոչ անելով միանալ իրենց:
2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Ամիրյանը Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակի հինգերորդ համարն էր:
Նյութի աղբյուր՝ azatutyun.am