Արմեն Աբազյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 12-ին հրամանագիր է ստորագրել.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-2-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի.
Արմեն Աբազյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ վերջինս այս պաշտոնում նշանակվել էր 2020 թ. նոյեմբերի 8-ին։
Մինչև այդ նա զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնը։