Արմեն Աբազյանի կինն ավելի շատ անշարժ գույք ունի, քան ամուսինը. ԱԱԾ տնօրենի ունեցվածքը
Արմեն Աբազյանի կինն ավելի շատ անշարժ գույք ունի, քան ամուսինը. ԱԱԾ տնօրենի ունեցվածքը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կինը թվով ավելի շատ անշարժ գույք ունի, քան ինքը:
Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է նրա ներկայացրած հայտարարագրից: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն ունի մեկ բնակարան եւ մեկ հողամաս, երկուսն էլ գտնվում են Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:
ԱԱԾ տնօրենն ավտոմեքենա չունի, այդպես նշված է իր հայտարարագրում: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կանխիկ դրամը անցած տարեվերջին կազմել է 2 մլն 700 հազար դրամ: Այն, ի դեպ տարեսկզբին կազմել է 1 մլն 500 հազար դրամ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԱԾ տնօրենի ամսական աշխատավարձը կազմել է 983 հազար դրամ: Իսկ ահա նրա կինը՝ Անահիտ Զաքարյանն ունի մեկ բնակարան Երեւանի կենտրոնում, անհատական բնակելի մեկ տուն Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, արտադրական նշանակության 3 շինություն, որոնք գտնվում են Գյումրիում, հասարակական նշանակության մեկ շինություն եւ 4 հատ հողամաս:
ԱԱԾ տնօրենի կնոջ կանխիկ գումարը կազմել է 650 հազար դրամ: Իսկ եկամուտը կազմել է 600 հազար դրամ, որն էլ նա ստացել է տրված վարձակալության դիմաց:
Մանրամասները՝ տեսանյութում