Արմավիր քաղաքում Opel Astra-ն վրաերթի է ենթարկել 15-ամյա 4 երեխաների
Արմավիր քաղաքում Opel Astra-ն վրաերթի է ենթարկել 15-ամյա 4 երեխաների
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 7-ին վրաերթի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 18:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Տիգրան Հ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Արմավիրի մարզի բնակիչներ 15-ամյա Ալեքս Վ.ին, 15-ամյա Լիաննա Հ.-ին, Ֆլորա Վ.-ին և 15 Աշոտ Մ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկված երեխաները տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները սովորում են Արշավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։