Մամուլ

Արմավիրցիների ընտանիքում ծնվել է 13-րդ երեխան

«Շենգավիթ» ԲԿ-ն ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ արմավիրցիների ընտանիքում ծնվել է 13-րդ երեխան:

«Ծանոթացեք փոքրիկ Դանիելն է, ով իր ընտանիքի 13-րդ զավակն է։

43-ամյա Քրիստինե Միքայելյանը պատմում է, որ 3 աղջիկ ունի և արդեն 10 տղա, երեխաներից ամենամեծը 22 տարեկան է: Արմավիրի մարզում բնակվող բազմազավակ ընտանիքի վերջին 4 երեխաները ծնվել են «Շենգավիթ» ԲԿ-ում:

erexa cnund

Դանիելը լույս աշխարհ է եկել «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Արման Եսայանի օգնությամբ:

Փոքրիկը կշռում է 3,6 կգ, հասակը` 52սմ»։

Կիսվել