Մամուլ

Արմավիրում ուժգին քամու հետևանքով ավերվածություններ են

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 10 շենքի տանիքի մի ահագին հատված քամին պոկել ու շպրտել է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասվել է շենքի տակ կայանված 7 տրանսպորտային  միջոց, էլեկտրական լարեր, ծառեր են կոտրվել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչության ծառայողները։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի   հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին տեղեկանալով Արմավիրի մարզպետի և Արմավիրի քաղաքապետի հանձնարարականով ժամանել են նաև տեղական կառույցների ներկայացուցիչները, ովքեր պարզում են վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը և վնասի չափը։

armavir qami
qami