Արմավիրում՝ բժշկական դիմակով ու դանակով զինված կինը 2 ժամում թալանել է «Ալֆա ֆարմ» դեղատները
Արմավիրում՝ բժշկական դիմակով ու դանակով զինված կինը 2 ժամում թալանել է «Ալֆա ֆարմ» դեղատները
Արմավիրի մարզում, հոկտեմբերի 14-ին, ժամը 18։00-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած մի կին մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 31 հասցեում գործող «Ալֆա ֆարմ» դեղատուն և աշխատակցուհու՝ 22-ամյա Աշխեն Դ-ին նկատմամբ կատարել ավազակային հարձակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս դանակի սպառնալիքով Աշխեն Գ-ից, ով նշված դեղատանն աշխատում է դեղագետ, պահանջել է, որպեսզի դրամարկղի մեջ եղած ողջ գումարը տա իրեն։ Դիմակավորված կինը դեղատնից հափշտակել է մոտ 159 հազար դրամ։
Մինչ քննիչներն ու ոստիկանները դեպքի վայրում աշխատում էին, ժամը 20։00-ի սահմաններում հերթական ահազանգն է ստացվում՝ այս անգամ 60-ամյա Մարինե Գ-ից, ով հայտնել է, որ բժշկական դիմակով դեմքը փակած մի կին մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Ալֆա ֆարմ» դեղատուն, որտեղ դանակի սպառնալիքի տակ դրամարկղից հափշտակել է 57 հազար դրամ և հեռացել։
Ոստիկանների ու քննիչների հերթապահ խումբը այս անգամ ժամանել է նշված վայր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ խորհրդավոր կնոջն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ Մարինե Գ-ն աշխատում է «Ալֆա ֆարմ» դեղատանը՝ որպես վարիչ։