Արմավիրի մարզում 40 շան թունավորել են` մի մասը սատկել է, մի մասը գետնին թպրտում է
Արմավիրի մարզում 40 շան թունավորել են` մի մասը սատկել է, մի մասը գետնին թպրտում է
Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող 4-րդ դպրոցի տարածքում մոտ 40 շուն թունավորված թպրտում են և բերաններից փրփուր է թափվում:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները՝ ավագ համայնքային ոստիկան Խոշբեկյանի գլխավորությամբ, պարզել են, որ ապրիլի 16-ին Արմավիր քաղաքում գտնվող մոտ 40 թափառական շներին թունավորել են, ինչի հետևանքով շների մի մասը սատկել է:
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: