Մամուլ

Արմավիրի մարզում ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ

Արմավիրի մարզում ուժգին քամին տանիքներ է պոկել և վնասել ջերմոցներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ից մինչև 18:30-ն ընկած ժամանակահատվածում, Երասխահուն գյուղում ուժգին քամու հետևանքով գյուղացիները խոշոր չափի նյութական և գույքային վնասներ են կրել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ընենց ուժգին էր քամին, բառերով չես կարող նկարագրել:

Իր սև գործն արեց: Ալիկ Գևորգյանին պատկանող ավտովերանորոգման կետի՝ վերջերս սարքած թիթեղյա տանիքը ոնց որ մի քանի հոգով պոկեին ու շպրտեին:   Կարեն Թումանյանի ջերմոցները լրիվ ավիրեց:

jermoc ujgin qami

Գյուղում էլի ահագին մարդիկ վնաս են կրել: Սպասում ենք, տեսնենք, Արմավիրի մարզպետարանից ինչով կարող են օգնել, թե չէ մենք մեր ուժերով չենք կարա վերականգնել քամու պատճառած վնասները:

Ուզում ենք հավատալ, որ Արմավիրի մարզպետարանն ու կառավարությունը գյուղացիներին միայնակ չեն թողնի, ինչով հնարավոր է, կօգնեն: Այդ թվում՝ նույնիսկ շինապրանքներով:

Միակ սփոփանքն այն է, մարդկային կորուստներ չունենք, բայց դե սոցիալական այս ծանր պայմաններում, տեսնենք, իշխանությունը սատար կկանգնի՞ մեզ, թե՞ առաջնորդվելու ենք եղունգ ունես, գլուխդ քորի սկզբունքով»:

Կիսվել