Մամուլ

Արմավիրի մարզի գյուղերից մեկի տան ննջասենյակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 13-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Մեծամորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված գյուղի տներից մեկի ննջասենյակում, անկողնում պառկած հայտնաբերել են նույն տան բնակիչ 55-ամյա Արթուր Ա․-ի դին։

Տեղում աշխատել է նաև փորձաքրեագետը։ Մարմնի մոտ հայտնաբերվել է նրա անվամբ հաշվառված «ԻԺ 18 Ե» տիպի 16 մմ տրամաչափի մեկ փողանի որսորդական հրացան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված հրացանով կրակոց է արձակել իր ձախ կրծքավանդակի շրջանին և ինքնասպան եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը հաշվառված էր նաև ՀՀ «Որսորդական և ձկնորսական խմբավորում» հասարակակական կազմակերպությունում։

Կիսվել