Արմավիրի դպրոցի ցնցուղը, ըստ գնման պայմանագրի, արժեցել է մոտ 72 հազար դրամ
Արմավիրի մարզի Արագած բնակավայրի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց մարզադահլիճի ցնցուղի ծորակ խառնիչը, ըստ գնման պայմանագրի, արժեցել է մոտ 72,000 դրամ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը:
Նա նշել է, որ կապալառուն «ՀԱԷԿ շինարարություն» ՓԲԸ-ն է, պայմանագիրը կնքվել է 2022 թվականի ապրիլի 6-ին։
Պայմանագրի՝ «Աշխատանքի գինն ու վարձատրությունը» բաժնում նշված է, որ պայմանագրի գինը կազմում է 1 միլիարդ 350 միլիոն 750 հազար դրամ, որը ներառում է Արմավիրի մարզի 5 դպրոց։
Հիշեցնենք, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր հենց այս դպրոցներ՝ ստուգելու հիմանորոգման աշխատանքները որակը:
Արագած համայնքի դպրոցում Փաշինյանը քանդեց ցնցուղը և տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պարզելու համար, թե ինչ արժե ցնցուղը, և ինչ գումար է նախատեսված ըստ պայմանագրի: