Արմավիրի բանտում դատապարտյալ է մահացել
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի բանտում դատապարտյալ է մահացել։
ՔԿ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանը, ի պատասխան ArmLur.am-ի տեղեկության հայտնեց․
«Ապրիլի 9-ին՝ ժամը 06։05-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1970 թ․ ծնված կալանավորված անձ Ա․Հ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։
Ժամանած շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Հ․-ի կենսաբանական մահը։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար»։