Արման Նավասարդյանն ընտրվեց Համազգային թատրոնի տնօրեն
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանն ընտրվեց Համազգային թատրոնի տնօրեն:
Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց նրա թեկնածությանը։
Վիգեն Չալդրանյանի հրաժարականից հետո մշակույթի նախարարությունը որոշում էր կայացրել 6-ամսյա ժամկետով պաշտոնակատար նշանակել Արման Նավասարդյանին, որից հետո, տնօրենի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի։