Մամուլ

Արծրուն Հովհաննիսյանի վրա հարձակում են գործել

Արծրուն Հովհաննիսյանի վրա հարձակում են գործել

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

«Ամսի 9-ից սկսած ստանում եմ տարբեր սպառնալիքներ, բայց բանի տեղ չեմ դրել: Նույնիսկ ակնհայտ հաշվեհարդարի կոչերին չեմ արձագանքում: Ոստիկանությանը մերժեցի բողոք ներկայացնել այդ մարդկանց դեմ:

Արծրուն Հովհաննիսյան

Երեկ գիշեր երկու անձ վրաս հարձակում գործեցին, բարեբախտաբար կարողացա ինքնապաշտպանվել: Որևէ մեկից չեմ վախենում և որևէ մեկին էլ ինձ թշնամի չեմ համարում:

Սակայն քանի որ այսօր էլ շարունակում են հաշվեհարդարի կոչերն ու սպառնալիքները, քանի որ որոշ տեղերում ինձ հետևում են, ստիպված եմ դիմել ոստիկանություն»:

Կիսվել