Արծրուն Հովհաննիսյանը հեռացել է ՊՆ ներկայացուցչի աշխատանքից
Արծրուն Հովհաննիսյանը հեռացել է ՊՆ ներկայացուցչի աշխատանքից
Այս մասին Արծրուն Հովհաննիսյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Այս պատերազմի ընթացքում ես վարել եմ չորրորդ հարթության` «տեղեկատվական հարթության» իմ մարտական գործողությունները: Ինչպես եմ այն վարել, կգնահատի ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողը:
Չկա մարդ, որ չի թերանում: Տեղեկությունները որոնք ես տրամադրել եմ հանրությանը հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա: Այո համոզված եմ եղել, որ հաղթելու ենք, այդ համոզմունքս հիմնված է եղել նաև իմ շատ մարտական ընկերների վարած մարտերի վրա:
Ամսի 9-ից ես հեռացել եմ այդ գործունեությունից: Շարունակելու եմ աշխատել գիտական ոլորտում և խնդրում եմ ինձ զերծ պահել տարբեր առաջարկներից»,- գրել է Հովհաննիսյանը: