Արի կպնենք էս սարի գործին մեկա ինչ էլ լինի մենք ենք օգութով դուրս գալու, եթե շահագործեն լավ թոթոլ գործերա կպնելու․․․
Արի կպնենք էս սարի գործին մեկա ինչ էլ լինի մենք ենք օգութով դուրս գալու, եթե շահագործեն լավ թոթոլ գործերա կպնելու․․․
Գրիգոր Ֆնդիկյանի գրառումը ստորև՝
«Քիչ առաջ հին ծանոթներիցս մեկին հանդիպեցի շատ վաղուց չէինք տեսնվել զրույցի բռնվեցինք, խոսքի մեջ պարզվեց, որ Ջերմուկում ունի հողատարածք և երեք տարի առաջ վաճառել է «Լիդիան» ընկերությանը ու հիմա պայքարում է Ամուլսարի պահպանման համար։
Իմ հարցին, թե ինչու էիր այն ժամանակ վաճառում հողը պատասխանեց, որ շատ հարմար գին առաջարկեցին վաճառեցի ավելի կոնկրետ հասկանալու համար հարցրեցի նրան ստիպել են քեզ, որ վաճառես՞ ասաց, որ ոչ ոք չի ստիպել առաջարկել են իմ ուզած գինը ես էլ վաճառել եմ, հաջորդ հարցս հետևյալն էր բա հիմա ինչու ես բողոքում դու ես որեշել վաճառել ես մի պահ մտածեց և լսեցի մի շատ ծիծաղելի և ողորմելի պատասխան «ախպերս դե հիմա վիզ եմ դրել հետ բերեմ հողս կարողա Նիկոլը ապօրինի ճանաչի էտ ամեն ինչը հողս նորից ինձ ետ գա փողն էլ մնա ին կրկնակի կոգնտվեմ թե չե, հետո էլ կարողա կպնի մի հատ էլ ծախեմ»։
Ապշահար եղած մտածում եմ ինչ ասեմ այս մարդուն և տվեցի վերջին հարցս հիմա դու կողմ ես, որ հանքը շահագործվի թե դեմ՞ նորից լսեցի շատ հետաքրքիր պատասխան «ախպերս ինչ հանք ինչ բան էսօր կարևորը լավ ապրենք սաղիս պայքարն էլ էտա պռոստո էս բնապահպաններն են համը հանում մի քիչ կողից մի քանի քաղաքական ուժեր առիթից օգտվելով մտել են դերի մեջ առիթա էլի՝ իրանց համար Նիկոլի դեմ դուրս գալու, թե սաղս էլ համաձայն ենք սարը բացվի գործ ըլնի մարդիկ աշխատեն»։ Կրկին շատ զարմացած վերլուծելով Ջերմուկցիների գործողությունները չգիտեի ինչ մտածել:
Փորձեցի հրաժեշտ տալ քանի, որ տհաճ էր նման մարդու հետ շբումը և ես էլ շտապում էի մեկ էլ հին ծանոթի կողմից լսեցի այսպիսի հարց բա դու ինչով ես զբաղվում ինչ՞ անում դե չուզեցի մանրանալ ասացի դե նորմալա ամեն ինչ ու ստացա առաջարկ նրա կողմից, եթե ձեքդ գործ չկա արի մի լավ առաջարկ անեմ քեզ և ինչ առաջարկի, որ լավ լինի մեջբերում եմ բառ առ բառ
Արի կպնենք էս սարի գործին մեկա ինչ էլ լինի մենք ենք օգութով դուրս գալու, եթե շահագործեն լավ թոթոլ գործերա կպնելու, եթե չշահագործեն մեր նմաններին լավ փողեր են տալու, որ չխանգարենք:
Ժպտացի ասելիքս ասացի իհարկե թե ինչ կոշտ պատասխան տվեցի ու հեռացա։
Մեկնաբանությունները թողնում եմ ընթերցողին, սարի հետ կապված և իմ կարծիքը ունեմ և դեռ չեմ բարձրաձայնում»։