Մամուլ

Արիանա Հովսեփյանի մեքենային վնաս տվողն ես եմ․ Ես ունեմ իմ անձնական պատճառը

Արիանա Հովսեփյանի մեքենայի հրդեհման նախաձեռնությունը ոմն Մարտին Ամիրխանյանինն է, ով ինքն է այդ մասին խոստովանել ֆեյսբուքյան իր էջում՝ առանց մանրամասնելու, թե որն է նրա` այդչափ վտանգավոր արարքի պատճառը։

«Հարգելի ընկերներ բարեկամներ ուզում, եմ բոլորիդ ասեմ որ արիյանաիյ մեքենայի վնաս տվողը ես եմ։ Ես ունեմ իմ անձնական պատճառը որը որ դեռ հանրային խոսելը նպատակահարմար չեմ գտնում։

Մնացած բացատրություները կտամ ոստիկանությունում որտև ես չեմ սիրում փախե փախ անել դա իմը չի ու ես ինքս գնում եմ ինքնակամ ներկայանալու։Հարգանքներս բոլորիդ»:

Նշենք, որ այսօր՝ ժամը 01.30-02.00-ի սահմաններում, փորձել են հրդեհել Արիանա Հովսեփյանի մեքենան։

Կիսվել