Սպորտ

Արթուր Վանեցյանն ու Վիսենտե դել Բոսկեն շրջում են Երևանում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու իսպանացի աշխարահռչակ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն շրջում են Երևանում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը՝ գրառմանը կցելով ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի և Վիսենտե դել Բոսկեի լուսանկարը Շառլ Ազնավուրի հրապարակում:

Հիշեցնենք՝ աշխարհահռչակ ֆուտբոլի մասնագետը Հայաստան է ժամանել երեկ՝ հունիսի 18-ին։ Նրա այցի նպատակն է՝ մարզչական դասընթացի միջոցով իր փորձը փոխանցել հայ մասնագետներին:

Կիսվել