Արթուր Վանեցյանը ևս միացավ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը
ՀՖՖ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը միացավ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը:
Նախագծի շրջանակներում քաղաքի կենտրոնում հավաքվում է հսկա խճանկար, այն բաղկացած է 15հզ կտորներից (մեկ կտորի արժեքը 1000 դրամ է)։
Մինչև սեպտեմբերի 21-ը այն ամբողջությամբ հավաքվելու դեպքում 15 մլն դրամով կգնվի երկու բնակարան ու կտրամադրվի տնակում ապրող գյումրեիների։ Միացեք ակցիային»։