Մամուլ

Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց ՀՖՖ նախագահի պաշտոնից

Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց ՀՖՖ նախագահի պաշտոնից: ՀՖՖ Գործկոմի նիստի ավարտից հետո, Գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ Արթուր Վանեցյանը որոշել է հրաժարական տալ ՀՖՖ նախագահի պաշտոնից:

Ռուբեն Ռուբինյանն իր խոսքում նաև նշեց, որ առաջիկայում հրավիրվելու է ՀՖՖ ժողով, որի ժամանակ կընտրվի նոր Գործկոմ, ինչպես նաև ՀՖՖ նոր նախագահ:

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը անցյալ տարվա սեպտեմբեր ամսվան ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Վանեցյանը ՀՖՖ անդամների կողմից առաջադրված միակ թեկնածուն էր:

Կիսվել