Արթուր Վանեցյանը եկել է դատարան՝ աջակցելու Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ)
Արթուր Վանեցյանը եկել է դատարան՝ աջակցելու Գագիկ Ծառուկյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակ է եկել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նրա հետ միասին դատարանի բակում են հավաքվել Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամները։
Դատարանում ներկա են նաև «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ-ից՝ Իշխան Սաղաթելյանն ու Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ դատարանում քննվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը։ Գործը մակագրված է դատավոր Ռոբերտ Պապոյանին։
Տեսանյութը ստորև