Մամուլ

Արթուր Ալեքսանյանի եղբայրը վրաերթի է ենթարկել 2 մանկահասակ երեխաների

Արթուր Ալեքսանյանի եղբայրը վրաերթի է ենթարկել 2 մանկահասակ երեխաների

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով վաղը Գյումրիում մեծ բողոքի ցույց է սպասվում։ Գյումրեցիները պատրաստվում են փակել Գյումրու կենտրոնական փողոցներից մեկը՝ Սայաթ Նովա փողոցը՝ Դրամատիակական թատրոնի հատվածում։

Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ ակցիային կմիանան նաեւ դերասաններ։ Բանն այն է, որ Թատրոնի դիմացի գծանշումների վրա պարբերական բնույթի են ավտովթարները։ Բնակիչները պահանջելու են հանել այդ հատվածում գծանշումները:

Այսօր հերթական ավտովթարն է գրանցվել՝ այս անգամ հունահռոմեական ոճի գյումրեցի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի եղբոր մասնակցությամբ։

Մեր ունեցած տեղեկություններով՝ մեքենան, որը վարել է հայտնի մարզիկի եղբայրը, երկու մանկահասակ երեխաների է վթարի ենթարկել քաղաքի կենտրոնում։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Գյումրի քաղաքի այդ հատվածում վրաերթ է տեղի ունեցել։ Սարգսյանն ասաց, որ վթարի հետևանքով երկու երեխա տեղափոխվել են հիվանդանոց։

Գործն ուղարկվել է քննչական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։