Սպորտ

Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի եզրափակչում (97 կգ) մրցեց աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ։

Արթուրը 4։1 հաշվով պարտություն կրեց։ Մեր ըմբիշը նվաճեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը։

Փարիզ-2024-ի կիսաեզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է կուբացի Գաբրիել Ռուսիլոյի հետ և 5:3 հաշվով փայլուն հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ։

Արթուր Ալեքսանյանը մեկնարկում ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում գոտեմարտել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն, 40-ամյա Ռուստամ Ասակալովի հետ և վերջին վայրկյաններին կամային բարձր որակների շնորհիվ տպավորիչ հաղթանակ տարել 9:5 հաշվով:

Նշենք, որ Ալեքսանյանն ու Սարավին նախկինում գոտեմարտել էին երեք անգամ և բոլոր դեպքերում հաղթել է հայ ըմբիշը։

Կիսվել