Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց
Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց։
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) հրաժարվել է աշխարհի 2019թ. առաջնության եզրափակչին մասնակցելուց:
Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
«Հարգելի մարզասերներ,
Աշխարհի և Եվրոպայաի բազմակի, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի ԱԱ-ի եզրափակչին:
Երեկ նա մրցման հետ անհամատեղելի վնասվածք էր ստացել՝ կոտրել էր կողոսկրը»:
Այսպիսով՝ Արթուր Ալեքսանյանը նվաճեց արծաթե մեդալ և ուղագիր ստացավ մասնակցելու Տոկիո 2020-ի Օլիմպիական խաղերին: